Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով. 1 ոսկե, 2 արծաթե, 8 բրոնզե

Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով. 1 ոսկե, 2 արծաթե, 8  բրոնզե

PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտվել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությունը : Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով. 1 ոսկե, 2 արծաթե, 8 բրոնզե: Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարի վերջին օրը հատկապես ուրախալի էր հայ սամբիստների համար: Ապրիլի 8-ին գերազանց հանդես եկավ մեր պատանիներից՝ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մեր երիտասարդական հավաքականից՝ օրը հաջողակ էր 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ հարթակին և արժանացավ բրոնզե մեդալի:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.

Պատանիներ՝

Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ

Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ

Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Աղջիկներ

Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Երիտասարդներ

Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ

Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---