Ջորջ Քլունին մտադիր է 6 միլիոն դոլար հավաքել` Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար

Ջորջ Քլունին մտադիր է 6 միլիոն դոլար հավաքել` Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կազմակերպում է բարեգործական ճաշ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար միջոցներ հավաքելու նպատակով:

Ճաշը նախատեսվում է 150 անձի համար, հաղորդում է Հոլիվուդյան ազդեցիկ «Հոլիվուդ ռեփորթեր» ամսագիրը: Հրատարակության տվյալներով, «Օսկարի» դափնեկրի ընկերությունում ճաշը յուրաքանչյուր ցանկացողի համար կարժենա 40 հազար դոլար:

Վերջին ժամանակներս Քլունիի անունը հայտնվում է նորություններում` կապված նրա հասրակական ակտիվ ու նաև աղմկոտ գործունեության հետ: Այսպես, մարտի կեսերին Քլունին ձերբակալվել էր ԱՄՆ մայրաքաղաքում Սուդանի դեսպանատան դեմ ցույցին մասնակցելու համար: Դերասանին ազատ էին արձակել 100 դոլար տուգանք վճարելուց հետո միայն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---