ՖԻՖԱ-ի հանձնաժողովը չի կարողացել այցելել Սոչի սաստիկ մառախուղի պատճառով

ՖԻՖԱ-ի հանձնաժողովը չի կարողացել այցելել Սոչի սաստիկ մառախուղի պատճառով

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի հանձնաժողովը, որը շրջագայում էր Ռուսաստանի հարավում, նպատակ ունենալով ծանոթանալ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության անցկացման հավակնորդ քաղաքների հետ, այդպես էլ չկարողացավ այցելել Սոչի:

ՖԻՖԱ-ի փորձագետներին տեղափոխող ինքնաթիռը, որն ուշացումով էր մեկնել Կրասնոդարից, այդպես էլ չի կարողացել վայրէջք կատարել Օլիմպիադայի մայրաքաղաքում: Սաստիկ մառախուղի պատճառով Սոչիի միջազգային օդանավակայանը ապրիլի 11-ին աշխատել է ըստ փաստացի եղանակային պայմանների: Անձնակազմը, վայրէջք կատարելու հնարավորություն չգտնելով, 15:00-ին մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ ՖԻՖԱ-ի հանձնաժողովը պետք է աշխատեր հինգշափթի:

Միջազգային փորձագետներն անպայման կայցելեն Սոչի, սակայն դա կարվի, երբ Ռուսաստանը հերթական շրջագայությունը կազմակերպի հավակնորդ քաղաքներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---