Երևանում կայացել է ՀԱՊԿ Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը

Երևանում կայացել է  ՀԱՊԿ Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ այսօր` ապրիլի 11-ին Հավաքական անվտանգության կազմակերպության` ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը:Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ-Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ Մ. Իսախանյանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի ղեկավարներ և անդամներ:

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ հիմնելու հարցեր:

Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվել են շրջանակային պայմանագրեր: Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինին և ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա.Նոզդրաչովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջև ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման փոխշահագրգռվածությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---