Սերգեյ Լավրով. ՌԴ կողմ է միջազգային դիտորդներին շուտափույթ կերպով Սիրիա ուղարկելուն

Սերգեյ Լավրով. ՌԴ կողմ է միջազգային դիտորդներին շուտափույթ կերպով Սիրիա ուղարկելուն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է միջազգային դիտորդներին շուտափույթ կերպով Սիրիա ուղարկելուն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ անխարար Սերգեյ Լավրովը: «Դա ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրի մի մասն է»,-նկատել է նա:

Լավրովն ըդգծել է, որ չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած մերձարևելյան կարգավորման միջազգային միջնորդների քառյակի նիստի ընթացքում, ինքը խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ և քննարկել` «ինչ ձևաչափում և ինչ քանակությամբ» դիտորդներ պետք է ուղարկվեն Սիրիա`«սադրանքները բացառելու նպատակով»:

Սիրիական ճգնաժամի կարգավորման Աննանի ծրագրով նախատեսվում է երկուստեք մի շարք պարտականությունների իրականացում, մասնավորապես` երկու կողմից էլ կրակի դադարեցում:

Այս ծրագրի իրականացումը պետք է սկսվեր ապրիլի 10-ից ոչ ուշ: Ընդ որում, հակամարտող կողմերը պարտավոր են լիովին դադարեցնել ռազմական գործողությունները ապրիլի 12-ին` սիրիական ժամանակով ժամը 6:00-ին:

Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով երկրում բախումների արդյունքում ավելի քան 9 հազար մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---