«Մայամի Մարլինսի» գլխավոր մարզչին կարող են հեռացնել աշխատանքից` Ֆիդել Կաստրոյին գովելու համար

«Մայամի Մարլինսի» գլխավոր մարզչին կարող են հեռացնել աշխատանքից` Ֆիդել Կաստրոյին գովելու համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Մայամի Մարլինս» բեյսբոլային թիմի գլխավոր մարզիչ Օզզի Գվիլլենը որակազրկվել է 5 խաղերում այն բանի համար, որ իր հարցազրույցում գովել է կուբացի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյին: Այժմ մասնագետին սպառնում է գործազրկությունը:

«Ես սիրում եմ Ֆիդել Կաստրոյին»,-հայտարարել է ծնունդով վենեսուելացի մարզիչը` հավելելով, որ հիանում է` ինչպես է իրեն դրսևորել կուբացի առաջնորդը գրեթե 50 տարիների ընթացքում` իր ձեռքում իշխանություն ունենալով:

Ավելի ուշ մարզիչը ներողություն է խնդրել իր մեկնաբանությունների համար, ասելով, որ ամաչում է Կուբայից` մեծ քանակությամբ Մայամիի բնակիչների արտաքսման համար, հաղորդում է newsru.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---