ՀԱՊԿ. Երևանում քննարկում են հայկական ռազմական տեխնիկայի նյութատեխնիկական սպասարկման ծրագիրը

ՀԱՊԿ. Երևանում քննարկում են հայկական ռազմական տեխնիկայի նյութատեխնիկական սպասարկման ծրագիրը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունենում ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (ՌՀՄՀ) հայկական և ռուսական ազգային մասերի նիստը: «Իր գոյության ընթացքում հանձնաժողովը մեծ հաջողությունների է հասել, սերտ համագործակցություն է հաստատել Ռուսաստանի և Հայաստանի ազգային մասերի միջև»,- իր ելույթի խոսքում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են 2010-ի օգոստոսի 10-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի ՊՆ միջև ստորագրված հուշագրի համաձայն պայմանավորվածությունների իրագործման ընթացքը Հայաստանի տարածքում ռազմական ձեռնարկություններ և ռազմական տեխնիկայի սպասարկման սերվիս-կենտրոններ ստեղծելու վերաբերյալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը իր ելույթում նշել է, որ հանդիպման երկկողմանի ձևաչափը թույլ է տալիս արդյունավետ աշխատել և որոշումներ ընդունել: Նա նշել է, որ կողմերը ձեռնամուխ են եղել Արագ արձագանքման հավաքական ուժերը նորագույն ռազմական տեխնիկայով հագեցնելու պլանի իրագործմանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՌՀՄՀ հայկական մասի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ և ՌՏՀՄՀ ռուսական մասի ղեկավար Իգոր Կարավաևը և այլք: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Այսօրվա ծրագրի ավարտին կողմերը պետք է ստորագրեն ամփոփիչ արձանագրություն:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---