ՀԱՊԿ-ն հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունները խաղաղ զարգացում կունենան

ՀԱՊԿ-ն հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունները խաղաղ զարգացում կունենան

PanARMENIAN.Net - ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հուսով է, որ կհաջողվի խուսափել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների ուժային զարգացումից և իրավիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է նա Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, ՀԱՊԿ երկրները հետևում են իրավիճակին Իրանում և վերահսկում են իրավիճակը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ՀԱՊԿ շրջանակներում, որոշ գործողություններ անցկացնելիս, մենք մշակում ենք աշխատանքի հնարավորությունը փախստականների մեծ հոսքի դեպքում, ինչպես նաև փորձրակում էինք ՀԱՊԿ գորոծղությունը իրավիճակը սրվելու դեպքում: Կասեմ ևս մեկ անգամ՝ միայն դիվանագիտական քայլերը թույլ կտան շտկել այն իրավիճակը, որ ստեղծվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---