Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում կհանդիպեն «Շիրակն» ու «Իմպուլսը»

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում կհանդիպեն «Շիրակն»  ու «Իմպուլսը»

PanARMENIAN.Net - Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Շիրակը»: Ապրիլի 12-ին կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միկան» հյուրընկալել էր «Շիրակին»: Տանտերերը բացել են հաշիվը 54-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Արթուր Ադամյանը: Սակայն Դիոպ Դանը նախ հավասարեցրել է հաշիվը, այնուհետև մի քանի րոպե անց առաջ մղել հյուրերին` պարգևելով եզրափակչի ուղեգիր:

Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել երևանյան թիմը: Հայաստանի գավաթի եզրափակչում, որը կկայանա ապրիլի 29-ին Գյումրու քաղաքային ստադիոնում, կմրցեն «Շիրակը» և «Իմպուլսը»: «Իմպուլսը» պայքարից հանել է 2011 թվականի Հայաստանի չեմպիոն «Ուլիսին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---