Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են պատժամիջոցներով ճնշել Սիրիային և Իրանին

Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են պատժամիջոցներով ճնշել Սիրիային և Իրանին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի կոչ են արել պաշտոնական Դամասկոսին հետևել Քոֆի Աննանի ծրագրին` առանց հավելյանլ նախապայմանների, և պայմանավորվել են նաև շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա:

Հինգշաբթի երկու նախագահները վիդեոկոնֆերանս են անցկացրել, որպեսզի քննարկեն «ռազմավարական հարցերին առնչվող դիրքորոշումներ», գրում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը հայտարարել էր, որ Դամասկոսը մինչև վերջ չի կատարել իր ծրագիրը, որը մշալվել է Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու համար: Ծրագիրը նախատեսում է երկուստեք մի շարք պարտականությունների իրականացում, այդ թվում`երկու կողմից էլ կրակի դադարեցում:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև իրանական միջուկային ծրագիրը: Նրանք պայմանավորվել են Իրանի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրել այնքան ժամանակ, քանի դեռ այս պետությունը չի իրականացնում իր միջազգային պարտականությունները, մասնավորապես` «միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձևը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---