Մինչև ապրիլի 15-ը նոր էլեկտրոմոբիլը տեսնել ցանկացողները կարող են այցելել L’Atelier Renault

Մինչև ապրիլի 15-ը նոր էլեկտրոմոբիլը տեսնել ցանկացողները կարող են այցելել L’Atelier Renault

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին L’Atelier Renault-ում մեկնարկեց «Twizy՝ միացիր դրական էներգիային» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են գիշերային Փարիզի վառ գույները: Իրադարձության երաժշտական մասն ապահովել են Քեթի և Դեյվիդ Գետտաները` Renault Twizy էլեկտրոմոբիլի համաշխարհային ներկայացուցիչները:

Ապրիլի 2-ից հսկայական էկրանի վրա ցուցադրվում է համաշխարհային ճանաչում ունեցող DJ-ի «Alphabeat»-ի նոր տեսահոլովակը, որի գլխավոր դերում Twizy-ն է: Renualt-ն առաջարկում է ընկղմվել Էլեկտրոնային-պարային երաժշտության աշխարհ: Facebook հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է ստեղծել տեսահոլովակի սեփական տարբերակը և բացահայտել հատուկTwizy-ի համար ստեղծված եռաչափ տարածական ձայնի եզակի հնարավորությունները:

Renault Twizy-ն դեռ երբեք այսքան ճկուն և դյուրաշարժ չի եղել: Ցուցահանդեսի կենտրոնական մասում արտադրական ռոբոտ KUKA-ի միջոցով էլեկտրոմոբիլTwizy-ին պարում և սավառնում է L’Atelier Renault-ի բեմի վրա՝ Դեյվիդ Գետտայի «Where Them Girls At» կոմպոզիցիայի խանդավառող ռիթմերի ներքո:

L’Atelier Renault-ն բաց է ամեն օր 10:30-ից մինչև 23:30 (իսկ ուրբաթ, շաբաթ օրերին մինչև 01:30): Տարվա ընթացքում այնտեղ անցկացվում են հատուկ միջոցառումներ՝ նվիրված Renault ընկերության վերջիննորույթներին և նորություններին: Այցելուները կարող են զբոսնել կախովի քայլուղիներով և միջնահարկով,այցելել վաճառքի տարածք և խանութի տաղավարում ձեռք բերել ֆիրմային ապրանքանիշով պարագաներ:Բացի այդ, օրվա ցանկացած ժամի կարելի է հանգստանալ Ելիսեյան դաշտերում և սնվել L’Atelier RenaultCafé-ում: Ռեստորանի հյուրերի համար Wi-Fi-ն անվճար է:

Մինչև ապրիլի 15-ը ցանկացողները էլեկտրոմոբիլների մասին ավելին իմանալու եզակի հնարավորությունունեն՝ L’Atelier Renault-ում այցելելով Renault ZOE-ի էքսկլյուզիվ ցուցադրմանը, որի պրեմիերան կայացավ2012թ-ին՝ Ժնևյան ավտոսրահում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---