Իրանը սկսել է եվրոպական արտադրանքի բոյկոտը պերճանքի առարկաներից ու սպառողական ապրանքներից

PanARMENIAN.Net - Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ներկրման և արտահանման վարչության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանը դադարեցնում է շուրջ 100 եվրոպական ընկերություններից ապրանքի գնումը: Ըստ Իհսան Հոդաի, այդ քայլը միտված է ցույց տալու համար, որ չի կարելի նույնացնել տնտեսական ու առևտրային հարցերը:

Ըստ նրա, բոյկոտի առաջին փուլում առևտրային սահմանափակումները Իրանը կհրաժարվի պերճանքի առարկաներից ու սպառողական ապրանքներց, հայտնում է ԻՐԻԲ գործակալությունը:

Ավելի վաղ, Ալ Ալամ հեռուստաալիքը հայտնել է, որ արգելք է սահմանվում գրեթե 100 եվրոպական երկրներից ապրանքի ներկրման վրա:

Չորեքշաբթի օրը Իրանը դադարեցրել է նավթի առաքումը Գերմանիա, մեկ օր առաջ դա արվել էր նաև Իսպանիայի ու Հունաստանի հարցում: Թեհրանը նաև դիտարկում է «սև ոսկու» առաքման դադարեցման հարցը Իտալիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---