Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ բերեց «Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիային»

Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ բերեց «Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիային»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը չորրորդ խաղատախտակի վրա հաղթեց Պավել Էլյանովին: Մովսիսյանը հաղթանակ բերեց «Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիային» «Էկոնոմիստ» թիմի հետ խաղում, որը մինչ այդ մրցաշարի առաջատարն էր: Մյուս 5 պարտիաներն այդ թիմերի խաղում ավարտվել էին ոչ ոքի:

«Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիան» 8 միավոր է վաստակել և զբաղեցնում է առաջին տեղը: 8 միավորով 2-րդ տեղում է «Էկոնոմիստը», 7 միավորով 3-րդ տեղում է «Տոմսկ-400»-ը:

6-րդ տուրում Մովսիսյանի թիմը կհանդիպի «Նավիգատորի» հետ, որը 7 միավորով 5-րդ տեղում է: Հայ գրոսմայստերը կհանդիպի Ալեքսանդր Մոսկալենկոյի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---