ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հրթիռի գործարկումը Հյուսիսային Կորեայում

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հրթիռի գործարկումը Հյուսիսային Կորեայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներն ուրբաթ օրը դատապարտել են Հյուսիսային Կորեայում իրականացված հրթիռի անհաջող գործարկումը, որն ըստ Փհենյանի պետք է դուրս գար Երկրի ուղեծիր:

Նիստի ընթացքում մասնակիցներն իրավաբանորեն պարտադրող բանաձև չեն ընդունել:

Հանդիպման ընթացքում Չինաստանը, որի դիրքորոշումը, ինչպես համարվում էր, կարող է գլխավոր խոչընդոտը դառնալ, համաձայնվել է ԱԽ մյուս անդամների հետ, երբ նշվել է, որ գործարկման արդյունքում խախտվել են ԱԽ բանաձևերը:

Նիստի ավարտին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտնել է, որ ԱԽ-ն դատապարտում է հրթիռի գործարկումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---