Արամ Գյուրջյան. Դեմոկրատական կուսակցության համար քարոզարշավը լավ է սկսվել

Արամ Գյուրջյան. Դեմոկրատական կուսակցության համար քարոզարշավը լավ է սկսվել

PanARMENIAN.Net - Քարոզարշավը Դեմոկրատական կուսակցության համար սկսվել է բավականին լավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մեկնարկած քարոզարշավի մասին, նման կարծիք հայտնեց Դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը. «Մենք արդեն ունեցել ենք հանդիպումներ քաղաքացիների հետ, որոնց ընթացքում լայն քննարկումներ ենք ծավալվել»:

Ըստ Դեմոկրատական կուսակցության անդամի՝ մենք այսօր ունենք լսող, հասկացող, վերլուծող ու փոփոխությունների պատրաստ ընտրողներ: Գյուրջյանը նշեց նաև, որ իրենք բավականին ակտիվ շփվում են քաղաքացիների հետ համացանցում. «Մենք Facebook-ում ունենք ակտիվ էջ, որտեղ շատ բուռն դիսկուսիաների մեջ ենք մտնում մարդկանց հետ, պատասխանում նրանց հարցերին: Այն ոչ այնքան քարոզչական հարթակ է, որքան՝ բանավիճային ու քննարկման»:

Դեմկուսի անդամը նաև ասաց, որ այս տարվա քարոզարշավի օբյեկտիվ լուսաբանման առումով դրական միտումներ են նկատվում, ինչքան էլ դրանց սովոր չեն մեր ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---