Մարկոս Պիզելլի. Ոչ ոք չէր սպասում, որ ես կհարվածեմ դարպասի մոտակա անկյունին (վիդեո)

Մարկոս Պիզելլի. Ոչ ոք չէր սպասում, որ ես կհարվածեմ դարպասի մոտակա անկյունին

PanARMENIAN.Net - «Կուբանի» հարձակվող Մարկոս Պիզելլին, ում գոլը Ռուսաստանի առաջնության 39-րդ տուրի «Լոկոմոտիվի» դեմ խաղում, թիմին ոչ ոքի բերեց, պատմել է, թե ինչպես էկարողացել հավասարեցնել հաշիվը:

«Ոչ ոք չէր սպասում, որ ես կհարվածեմ դարպասի մոտակա անկյունին: Ցավում եմ միայն, որ արդյունքում չկարողացանք ճնշել մրցակցին և խաղն ավարտել հօգուտ «Կուբանի» . չէ՞ որ հնարավորություններ կային, մասնավորապես` ինձ մոտ»,-Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը հաղորդում է rusfootball.info-ն:

Այս խաղից հետո Կուբանը հավաքել է 56 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Թիմի հաջորդ խաղը տեղի կունենա ապրիլի 21-ին` «Զենիթի» դեմ, որը 80 միավորով առաջնության առաջատարն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---