Դուբայի բաց առաջնության առաջին տուրը հաջող էր հայ շախմատիստների համար16 ապրիլի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Դուբայում մեկնարկել է շախմատի շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակթումի գավաթի խաղարկությունը: Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ալի Էլմեյբրիի (Լիբանան), Տիգրան Պետրոսյանը` ՄիխայիլԿոմմիևի (Թուրքմենիա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Ջոն Բեննետի (Անգլիա) նկատմամբ: Զավեն Անդրիասյանը հաղթել է Ժանսայ Աբդումալիկին (Ղազախստան), Ավետիք Գրիգորյանը` Մարիա Բլանկային (Վենեսուելա), Դավիթ Պետրոսյանը` Մաման Ինկոնգանին (Ֆիլիպիններ): Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տարել Մուհամմեդ Էլներմի նկատմամբ (Եգիպտոս): Միակ պարտությունը կրել է Վահե Բաղդասարյանը, նա զիջել է Թուրքմենիայի ներկայացուիչ Շանեպես Մարեդովին: Դուբայի բաց առաջնությունը անցկացվում է շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մրցաշարի հաղթողը կստանա 10 հազար դոլար, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնողները` համապատասխանաբար 7 և 4 հազար: Հաղթողին մրցանակը կշնորհի ինքը շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակթումը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |