Հայաստանը և Բելառուսը գոհ են երկկողմանի համագործակցության գործընթացով

Հայաստանը և Բելառուսը գոհ են երկկողմանի համագործակցության գործընթացով

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Մարտինովի մամլո ասուլիսում Նալբանդյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումն ընթանում է պատշաճ մակարդակով: Նալբանդյանը նշել է, որ հայկական և բելառուսական կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության հարցեր, փոխազդեցության ոլորտների ընդլայնման հեռանկարներ, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Տնտեսական համագործակցությունը զարգանում է բավական ակտիվ, ինչպես բարձր մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային՝ հայկական ոլորտները համագործակցության մասին պայմանագրեր ունեն Բելառուսի ոլորտների հետ: Անդրադառնալով իրավական ոլորտին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արդեն ստորագրվել են շուրջ 70 պայմանագրեր:

Տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկման շրջանակներում կողմերն անդրադարձել են ղարաբաղյան կարգավորմանը, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:

6  16.04.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և իր Բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի համատեղ ասուլիսը
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---