Լոնդոնի Օլիմպիադայի մենեջերները խաղերի փակմանը հանգուցյալի են հրավիրել

Լոնդոնի Օլիմպիադայի մենեջերները խաղերի փակմանը հանգուցյալի են հրավիրել

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայի մենեջերները «աբսուրդի իսկական արքաներ» են, քանի որ դիմել են The Who խմբին, խնդրելով, որ Քիդ Մունը ելույթ ունենա փակման արարողությանը: Սակայն նրանք, ըստ երևույթին, անտեղյակ են եղել, որ վերջինս մահացել է դեռևս 34 տարի առաջ:

Այս յուրահատուկ խնդրանքի մասին The Who խմբի մենեջեր Բիլլ Քերբիշլին պատմել է The Sunday Times պարբերականին տված հարցազրույցում:

Մունը մահացել է 1978թ, 32 տարեկան հասակում` դեղամիջոցների մեծ չափաքանակի օգտագործումից: Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցանկանում էին, որպեսզի հանգուցյալ երաժիշտը օգոստոսի 12-ին մասնակցեր Խաղերի փակման արարողությանը` Symphony Of Rock միջոցառմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---