Արցախում մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը20 ապրիլի 2012 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում մեկնարկել է «Համակարգիչների մատչելիության բարձրացման» պետական աջակցության ծրագրի պիլոտային փուլը, որն իրականացնում է տնտեսական զարգացման նախարարությունը: Ծրագիրը Հայաստանում իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի տեղայնացված տարբերակն է, որը հնարավորություն կտա ցանկացողներին վարկային մատչելի պայմաններով համակրգիչներ ձեռք բերել Ստեփանակերտի «Նեքստ կոմպյուտերս», «Կոմպմարկետ», «Հորիզոն» եւ «ՍԼՍ կոմպյուտերս» մասնագիտացված խանութներից: Խանութներում նախատեսվում է մոտ ժամանակներս առանձին վաճառասեղան հատկացնել՝ ծրագրի շրջանակներում վաճառվող համակարգիչների համար, հաղորդում է Karabakh open.info-ն: «Մեր քաղաքացիները սեղանի համակարգիչ կարող են ձեռք բերել մինչև 250 հազար դրամ արժողությամբ, իսկ նոթբուքեր` մինչև 350 հազար դրամ արժողությամբ: Համակարգիչները տրամադրվում են առանց կանխավճարի, 36 ամիս մարման ժամկետով, ամսական 10 տոկոս տոկոսադրույքով. մնացած 12 տոկոսը վճարվելու է պետության կողմից»,-karabakh-open.info-ի հետ զրույցում նշել է տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործարարության խթանման վարչության ՏՏ մասնագետ Առնոլդ Աբրահամյանը: Մեկ տարվա պիլոտային ծրագրի համար հատկացվել է մոտ 10 մլն դրամ: Ինչ վերաբերում է ծրագրին մասնակցել ցանակցողների քանակին, ապա Ա.Աբրահամյանը վստահեցրեց, որ այն պայմանավորված է ծրագրի համար հատկացված գումարով: Ծրագրի պիլոտային փուլը հաջող անցնելու դեպքում այն շարունակական բնույթ կկրի, վստահեցրել են տնտեսական զարգացման նախարարությունում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |