Microsoft-ի շահույթը գերազանցել է կանխատեսումները ԱՀ վաճառքի աճի հաշվին

Microsoft-ի շահույթը գերազանցել է կանխատեսումները ԱՀ վաճառքի աճի հաշվին

PanARMENIAN.Net - Microsoft-ի շահույթը գերազանցել է Ուոլ-սթրիթի կանխատեսումներն անհատական համակարգիչների (ԱՀ) վաճառքի աճի հաշվին: «Ռոյթերս» գործակալության հարցման մասնակից վերլուծաբանները 57 տոկոս շահույթ էին կանխատեսում մեկ բաժնետոմսի հաշվով:

Microsoft-ի վաճառքներն աճել են 6 տոկոսով՝ հասնելով 17,41 մլրդ դոլարի սերվերային ծրագրային ապահովման ու Office ծրագրերի փաթեթի պահանջարկի ավելացման հաշվին: Փոխձագետները ակնկալում էին 17,18 մլրդ հասույթ:

Ըստ Gartner Inc հետազոտական ընկերության, անհատական համակարգիչների վաճառքներն աշխարհում առաջին եռամսյակում աճել են 1,9 տոկոսով: Դա թույլ տվեց Microsoft-ին, որի օպերացիոնալ համակարգը կիրառվում է ԱՀ 90 տոկոսի դեպքում, ավելացնել վաճառքը 4 տոկոսով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---