ՈՒԵՖԱ-ն համաձայնագիր է կնքել խաղացողների պայմանագրերի վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ն համաձայնագիր է կնքել խաղացողների պայմանագրերի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն պատմական պայմանագիր է կնքել սոցիալական գործընկերների հետ պրոֆեսիոնալ ֆուտբոլի հատվածում: Այդ համաձայնությունն առաջինն է իր տեսակի մեջ սպորտի թիմային ձևերում եվրոպական մակարդակում, այն ստորագրվել է ՈՒԵՖԱ-ի, Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ռազմավարական խորհրդի, Եվրոպական ակումբների ասոցիացիայի, ինչպես նաև ֆուտբոլիստների միջազգային արհմիության եվրոպական ստորաբաժանման կողմից: Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում:

Համաձայնագիրը նախատեսում է նվազագույն պահանջներ ֆուտբոլիստների պայմանագրերի նկատմամբ, որոնք պաշտպանում են հենց խաղացողների և ակումբների շահերը:

«Շատ հաճելի է, որ եվրոպական ֆուտբոլային ընտանիքը հավաքվել է մեկ սեղանի շուրջ և հանդես է գալիս միասնական ճակատով: Մեր հանդիպմանը նախորդել է արդյունավետ աշխատանք, որի ընթացքում բոլոր կողմերը հանդես են բերել փոխադարձ վստահություն»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---