Անդրեյ Կլյուև. Ուկրաինան և Լեհաստանը կապահովեն EURO-2012-ի բոլոր հյուրերի անվտանգությունը

Անդրեյ Կլյուև. Ուկրաինան և Լեհաստանը կապահովեն EURO-2012-ի բոլոր հյուրերի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասի անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին:

«Ներկայումս մենք ձգտում ենք հայտնաբերել և չեզոքացնել ֆուտբոլային առաջնության անվտանգ և հարմարավետ անցկացումն ապահովելու կոչված նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համակարգման բոլոր «թույլ կողմերը»,-ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը:

Մշտապես իրականացվում են բոլոր ծառայությունների ներկայացուցիչների մարզումներ: Մինչև ապրիլի վերջ ծրագրվում է անցկացնել հիմնական մարզումները: Ծրագրվում է մոդելավորել բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակները:

«Ես համոզված եմ, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները, փրկարարական և բուժանձնակազմերը կապահովեն EURO-2012 բոլոր հյուրերի անվտանգությունն ու հարմարավետությունը:

Համոզված եմ, որ հունիսին Ուկրաինայում և Լեհաստանում իսկական ֆուտբոլային տոն կլինի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---