Հաջիմուրադ Նուրմագոմեդովը Բուլղարիայի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Բուլղարիայում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 ք/կ) հասել է կիսաեզրափակիչ: Առաջին մենամարտում նա 1/8 եզրափակչում 21:12 հաշվով հաղթել է Էգզոն Շալային (Ալբանիա), այնուհետև 4:2 հաշվով պարտության մատնել Պետոր Յանոլովին (Մոլդովա):

Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի շվեյցարացի Լուկաս Ռիեսենան: Եզրափակիչ դուրս գալու դեպքում Նուրմագոմեդովը կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայ ազատ ոճի ըմբիշներից պայքարը շարունակում է նաև Դավիթ Սաֆարյանը (66 ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---