Ֆրանսիայում ընթանում են նախագահական ընտրություններ

Ֆրանսիայում ընթանում են նախագահական ընտրություններ

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Ֆրանսիայում ընթանում են նախագահական ընտրություններ, հաղորդում է Agence France Presse-ը: Ընտրատեղամասերը բաց են տեղական ժամանակով 08:00-ից (երևանյան ժամանակով 10:00-ից): Ֆրանսիայում ձայնի իրավունք ունի ավելի քան 44 միլիոն մարդ: Քվեարկությունն ընթանում է 85 հազար ընտրատեղամասերում:

Պետության ղեկավարի պաշտոնին ընդհանուր առմամբ հավակնում են տասը թեկնածուներ, որոնց թվում նաև Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով 20:00-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---