ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ` «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ» ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄԱՑ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների թեմա կարող է դառնալ ադրբեջանական 7 օկուպացված տարածքների ետ վերադարձման հարցը` Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման դիմաց»,- հայտարարել է այսօր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, ղարաբաղյան կարգավորման հարցերով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Նա հիշեցրել է, որ այդ դիրքորոշումը վերջերս հնչել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահի կողմից: «Փաստորեն, սա առաջարկ է հակառակ կողմին: Եթե Ադրբեջանի նախագահը տա նման հրահանգ, մենք դա կքննարկենք», - հայտարարել է Ա.Ազիմովը: Նշենք, որ մայիսի 12-ին Սթրասբուրգում կհանդիպեն ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն, այլ նաեւ նրանց տեղակալներ, երկու երկրների նախագահների անձնական ներկայացուցիչներ Արազ Ազիմովը եւ Թաթուլ Մարգարյանը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---