ՀՀ արդարադատության նախարարությունը դիտարկում է Թուրքիային` Ցեղասպանության փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցը

ՀՀ արդարադատության նախարարությունը դիտարկում է Թուրքիային` Ցեղասպանության փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեկնաբանել է որոշ հայ և միջազգային փորձագետների կարծիքներն այն մասին, որ Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի փոխհատուցում Հայոց ցեղասպանության համար: «Ես հիմա չեմ ուզում գնահատականներ տալ: Նախարարությունում, չեմ ասի աշխատանքային խումբ, բայց երկու փոխնախարարներ, ովքեր միջազգային իրավունքի մասնագետներ են, իրենց նախաձեռնությամբ ուսումնասիրում են` ինչ կարելի է անել: Սակայն հիմա չեմ կարող ասել, ինչ որոշումներ կկայացվեն»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին` Հայոց եղեռնի հուշահամալիր կատարած այցի ժամանակ:

Ինչ վերաբերում է այն հարցին` ինչպես կարող է հասարակությունը ծանոթանալ նրանց աշխատանքի արդյունքներին, ապա Թովմասյանն ընդգծել է. «Չեմ կարող ասել, քանի որ կարող են լինել այնպիսի արդյունքներ, որոնք անցանկալի կլինեն մեր հասարակության համար»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---