ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԸ» ՁԵՌՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՇՈՒՇԻ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) մտադիր է այսօր սկսել իր կողմնակիցների արշավը դեպի Շուշի քաղաքը: Ինչպես նախօրեին հայտարարել է լրագրողներին Բաքվում ՂԱԿ-ի առաջնորդ Ակիֆ Նաղին, «խաղաղ երթի» նպատակն է` բարձրացնել ադրբեջանցիների ակտիվությունը ղարաբաղյան հարցի նկատմամբ եւ հրավիրել միջազգային կազմակերպությունների ուշադրությունը տվյալ խնդրի վրա: «Ճանապարհը մեկն է` ուժով կտրել ղարաբաղյան հանգույցը», - նշել է Ա.Նաղին: Ընդսմին, ինչպես տեղեկացնում են Բաքվի աղբյուրները, նա բողոքել է տվյալ նախաձեռնությանն Ադրբեջանի իշխանությունների անտարբեր վերաբերմունքի առումով: «Երթի անցկացման մասին մեր դիմումին մենք պատասխան չենք ստացել ոչ նախագահի աշխատակազմից, ոչ գործադիր իշխանություններից: Թող ինչ-որ մեկն ինչ-որ բան ասի: Այն ժամանակ մենք կիմանանք ինչպես գործել», - հայտարարել է Ա.Նաղին: Իր վերաբերմունքը երթի նկատմամբ չի արտահայտում նաեւ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որը ՂԱԿ-ի առաջնորդի խոսքերով` սպասում է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշմանը: Մինչդեռ, ՂԱԿ-ը պատրաստվում է այսօր իր երթն սկսել Շահիդների ծառուղուց: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծին նրանք մտադիր են հասնել 20 օրից: Դրանով, նշել է Նաղին, կավարտվի երթի առաջին փուլը: Երկրորդ փուլը, նրա խոսքերով` իր մեջ ներառում է երթի մասնակիցների մուտքն «գրավյալ տարածքներ» եւ մուտքը Շուշի: «Մեր վերջնական նպատակն է` Ղարաբաղի ազատագրումը»,- ընդգծել է Ա.Նաղին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---