Սյուզի Կենտիկյան. Մելիսսա Մաքմորրոուի հետ մենամարտը շատ կոշտ է լինելու25 ապրիլի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Ես շատ ուրախ եմ, որ Ֆրանկֆուրտ եմ վերադարձել և այստեղ մենամարտ կանցկացնեմ: Իմ մրցակիցը Մելիսսա Մաքմորրոուն է` բռնցքամարտիկ, որը միշտ ռինգ է դուրս գալիս հանուն հաղթանակի: Պայքարը կոշտ է լինելու»,- հայտարարել է հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը: Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում կպաշտպանի WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիները: Նրա մրցակիցը կլինի ամերիկուհի Մելիսսա Մաքմորրոուն: Կենտիկյանի մարզիչ Մագոմեդ Շաբուրովը խոստովանել է, որ իրենք այդ մենամարտին պատրաստվել են ավելի քան մեկ ամիս և հաղթանակի են տրամադրված, հաղորդում է fightnews.com-ը: Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տարել և մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի: Վերջին մենամարտը բռնցքամարտիկն անցկացրել է 2011թ. հոկտեմբերի 21-ին Տեերապորն Պաննիմիտի (Թայլանդ) հետ, որտեղ հաղթանակ է տարել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |