Գնալով ավելի շատ գրոհայիններ են հանձնվում Սիրիայի իշխանություններին

Գնալով ավելի շատ գրոհայիններ են հանձնվում Սիրիայի իշխանություններին

PanARMENIAN.Net - Երեքշաբթի 721 գրոհային է հանձնվել Սիրիայի կառավարական անվտանգության ուժերին երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում: Ըստ հասած տեղեկությունների, կիրակի օրը Հոմսում հանձնվել է 322 գրոհային, ուրբաթ օրը՝ 248:

Անցնելով օրենքով սահմանված կարգով, պարտավորվելով այլևս զենք չկրել և չմասնակցել դիվերսիաներին, այդ անձիք ազատ կարձակվեն, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Ըստ Քոֆի Աննանի նախագծի, ապրիլի 12-ից Սիրիայում հրադադար է հաստատվել կառավարական զորքերի ու զինյալ գրոհայինների միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---