Թուրքիայում ձերբակալվել են 1997-ի ռազմական հեղաշրջման ևս 13 մասնակիցներ

Թուրքիայում ձերբակալվել են 1997-ի ռազմական հեղաշրջման ևս 13 մասնակիցներ

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունն անցկացնում է 1997-ի ռազմական հեղաշրջման մասնակիցների ձերբակալության երրորդ ալիքը, որի արդյունքում իշխանությունից հեռացվել է Նեջեմետին Էրբականը ՝ ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ առաջին իսլամիստը, ով զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, դատախազությունը ձերբակալության 13 հրամանագրեր է տվել խռովությանը մասնակցություն ունենալու կասկածյալների ձերբակալության համար:

Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն համոզված է, որ վարչապետ Էրդողանը, ում 1997-ին զինվորականները բանտ են նստեցրել, իր լիազորություններն օգտագործում է հաշիվները մաքրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---