«Երկիր». Աշոտ Ղահրամանյանի և Նահապետ Գևորգյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում

«Երկիր». Աշոտ Ղահրամանյանի և Նահապետ Գևորգյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում

PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀԿ համամասնական ցուցակում 32-րդ անցողիկ հորիզոնականը զբաղեցնող Նահապետ Գևորգյանի (Նովոյի) հարաբերությունները հարթ չեն ընթանում: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը և ՀՀԿ պատգամավորության թեկնածուն, ըստ թերթի աղբյուրների, շարունակ խնդիրներ են ունենում ձայների վերահսկողության և պատասխանատվություն կրելու տեսանկյունից: Մարզպետը դժգոհ է,որ ցուցակում անցողիկ տեղ զբաղեցրած Գևորգյանը համարժեք աշխատանքով շնորհակալություն չի հայտնում կուսակցությանը, և թեկնածուի չկատարած աշխատանքը մնում է իր ուսերին: Թերթի աղբյուրները պնդում են, որ թեև Գևորգյանը թեթևակի աշխատանք է տանում Արմավիրում և հարևան գյուղերում, բայց ղեկավարությանը աշխատանքը ուռճացված է ներկայացնում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---