Շարմազանովը Թուրքիայի ԱԳՆ-ին. Ցեղասպանության փաստը երբեք չի կարող քննարկման առարկա դառնալ26 ապրիլի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-իքննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւՖրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արվածհայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է. «Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա եւս մեկ անգամ նշեմ, որ Հայոց Ցեղասպանության փաստը որեւէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոնհարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարեւանի հետ եւ շարունակաբար ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին եւ կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները”: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները |