Հովհաննես Դավթյանը ձյուդոյի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպի Բեսլան Մուդրանովի հետ

Հովհաննես Դավթյանը ձյուդոյի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպի Բեսլան Մուդրանովի հետ

PanARMENIAN.Net - Հովհաննես Դավթյանը դուրս է եկել ձյուդոյի Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որն անցնում է Չելյաբինսկում:

Հայ մարզիկը կիսաեզրափակչում հաղթել է ուկրաինացի Գեորգի Զանտարային, եզրափակչում նրա մրցակիցը կլինի Բեսլան Մուդրանովը (Ռուսաստան):

Մինչ այդ Դավթյանը հաղթեց Ջուհո Ռեինվալին (Ֆինլանդիա), այնուհետև՝ թուրք Իսկենդեր Օսկանօղլուին, իսկ հետո ՝ Բեկտիլ Շուկվանիին (Վրաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---