Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում 1 մայիսի 2024 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվին ու Երևանին հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդներ պետք չեն։ «Սկսվել է սահմանների սահմանազատումը, նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում․․․ Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի։ Դա մեկ անգամ ևս վկայում է, որ մեզ միջնորդներ պետք չեն։ Հատկապես այնպիսի միջնորդներ, որոնք իրենց նպատակներն են հետապնդում, ոչ թե օգնել են ուզում, այլ միջամտել մեր տարածաշրջանի գործերին սեփական քաղաքական և տնտեսական շահերի համար։ Նրանք միայն ուզում են կրակին յուղ լցնել»,–ասել է Ալիևը Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, գրում է ՏԱՍՍ–ը։ Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը «թույլ չի տա, որ Հարավային Կովկասում հերթական հակամարտությունը բռնկվի»։ «30 ամյա հակամարտությունից հետո Ադրբեջանն ու Հայաստանը հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում, որին կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններիւ կարգավորման ճանապարհով»,–ասել է նա։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |