Բրոնիսլավ Կոմորովսկին մտահոգված է Դնեպրոպետրովսկի պայթյուններով Եվրո-2012 շեմին

Բրոնիսլավ Կոմորովսկին մտահոգված է Դնեպրոպետրովսկի պայթյուններով Եվրո-2012 շեմին

PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մտահոգված է Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ Եվրո-2012 պատճառով:

«Այս ամենը մտահոգիչ է, ես խորապես ցավակցում եմ տուժածներին և ուկրաինացի ժողովրդին: Նման գործողությունները Ուկրաինայում բարդացնում են իրավիճակը մեծ մարզական իրադարձության շեմին: Դա կարելի է գնահատել որպես Եվրո-2012 փչացնելու ցանկություն»,-Կոմորովսկու խոսքն է մեջբերում Ինտերֆաքսը:

Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում չորս պայթյուն որոտաց, 29 մարդ տուժեց, 26 հոսպիտալացվեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---