Երևանում անցկացվեց ԵՄ/ԵԽ կիբերհանցագործության դեմ պայքարին նվիրված տարածաշրջանային սեմինարը

Երևանում անցկացվեց ԵՄ/ԵԽ կիբերհանցագործության դեմ պայքարին նվիրված տարածաշրջանային սեմինարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-27-ը Երևանում անցկացվեց ԵՄ/ԵԽ Արևելյան «Համագործակցություն կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում» ծրագրի հերթական տարածաշրջանային սեմինար՝ «Իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների միջև համագործակցությունը» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալՄնացական Սարգսյանը, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներն ու փորձագետները և ինտերնետ ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություններ։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը անդրադառնալով արդիական թեմայով տարածաշրջանային նմանօրինակ սեմինարի անցկացման կարևորությանը նշեց. «Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև կիբերհանցագործությունները՝ դառնալով տրանսնացիոնալ, մտնելով տնտեսության բոլոր ոլորտները և ձեռք բերելով նոր ձևեր»:

Արթուր Օսիկյանի խոսքով, այդ չարիքի դեմ ոչ մի պետություն չի կարող պայքարել առանձին վերցրած և «Կիբերհանցագործությունների մասին» եվրոպական կոնվենցիան այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս պետություններին միավորել իրենց ջանքերը, մշակել ընդհանուր մոտեցումներ և մեխանիզմներ այս հանցատեսակի դեմ պայքարում:

ՀՀ իրավապահ մարմիններն այսօր ստեղծել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարով մասնագիտացած ստորաբաժանումներ՝ ոստիկանության կազմում գործում է մասնագիտացված օպերատիվ ստորաբաժանում, գործում է «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի և Մեծ ութնյակի 24/7 ազգային կոնտակտային կետը:

ՀՀ Գլխավոր դատախազությունում այս ամսվա սկզբին ստեղծվեց Կիբերհանցագործությունների գործերով վարչություն, իսկ Ոստիկանությունում ներկայումս քննարկվում է Քննչական գլխավոր վարչությունում կիբերհանցագործությունների գործերով մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման հարցը:

Սեմինարի ընթացքում քննարկվել են ծրագրում ընդգրկված երկրներում իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների միջև համագործակցության ներկա վիճակը, կիբերհանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների միջև համագործակցության համաձայնագրեր ստորագրելու հնարավորությունը, ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երկրում իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություններ մատուցողների համագործակցության վերաբերյալ կոնկրետ քայլերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---