ՀՀՇ նախագահը քարոզարշավում դրական փոփոխություններ է նկատում

ՀՀՇ նախագահը քարոզարշավում դրական փոփոխություններ է նկատում

PanARMENIAN.Net - Լրագրողների հետ հանդիպմանն այսօր թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը պատմեց իր քարոզարշավի մասին: Նրա խոսքով` քարոզարշավում դրական փոփոխություններ են նկատում, մարզերում վախի մթնոլորտի թուլացման առումով: Խոսելով Արաբկիր համայնքում իրականացվող տնետուն ծրագրի մասին` նա հայտնեց, որ այն լավ է ընթանում. «Արաբկիրում կարծես արդեն մշակույթ է ձևավորվել, մարդիկ սպասում են, երբեմն նաև պատրաստվում մեր հանդիպումներին, իրենց հուզող հարցերն ու առաջրկները ներկայացնում»:

Արամ Մանուկյանը, անդրադառնալով օրերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած հարցումների արդյունքերին, ըստ որի նա թիվ 4 ընտրատեղամասում 3-րդ է լինելու, կատակեց. «Ադիբեկյանը մի քիչ շուտ ասեր, այսքան փող չէի ծախսի: Լուրջ մի վերաբերվեք»:

Մի բան, սակայն, անհանգստացնում է ՀՀՇ առաջնորդին. «Միայն Արաբկիրի ցուցակներում հայտնաբերել ենք 150 մեռած մարդկանց անուններ, իսկ բացակաների թիվը կազմում է մոտ 15 տոկոս», - ասում է Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ սա միայն Արաբկիրի տվյալներն են, որտեղից, ըստ նրա, ամենաքին են արտագաղթել: Մահացած մարդկանց անունների ցուցակը երեկ ներկայացվել է անձնագրային բաժանմունք, որը չի ընդունվել ոչ աշխատանքային օր լինելու պատճառով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---