«Հրապարակ». Իշխանությունը հրահանգել է ամեն ինչ անել, որ Սասուն Միքայելյանը պատգամավոր չընտրվի

«Հրապարակ». Իշխանությունը հրահանգել է ամեն ինչ անել, որ Սասուն Միքայելյանը պատգամավոր չընտրվի

PanARMENIAN.Net - Երեկ Սերժ Սարգսյանը Հրազդանում հայտարարել է, թե չի մոռանում մարտական ընկերներին, իսկ եթե ոմանք փոխում են իրենց սկզբունքները, Աստված իրենց հետ: Թերևս ակնարկն ուղղված է Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում ՀԱԿ-ից առաջադրված Սասուն Միքայելյանին: «Հրապարակի» տեղեկություններով, իշխանությունը հրահանգել է ամեն ինչ անել, որ Սասուն Միքայելյանը պատգամավոր չընտրվի: Թերթը հիշեցնում է, որ այդ ընտրատարածքում իշխանության թեկնածուն ԲՀԿ-ի կողմից Դավիթ Քոչարյանն է՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Մխիթար Հարությունյանի բարեկամը, որին սատարում է նաև Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետը: Երեկ, սակայն, Սերժ Սարգսյանը Հրազդանում կոչ չի արել սատարել նրան:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---