Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշար. Մուսա Մուրթազալիևը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշար. Մուսա Մուրթազալիևը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Վանթաա քաղաքում տեղի է ունենում ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Մինչև 74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը 1/16 եզրափակչում հանդիպել է կորեացի Յուն-Սեոկ Լիին: Երեք մրցափուլերում նա 4:1 հաշվով հաղթանակ է տարել: 1/8 եզրափակչում նրա մրցակիցն է լինելու Էռնեստ Բոտխա (ՀԱՀ)-Մուրադ Գայդարով (Բելառուս) զույգի հաղթողը:

Այսօր հանդես կգա նաև Արթուր Ալեքսանյանը (60կգ ք/կ), նա կհանդիպի Մանդախնարան Գանզորիգի (Մոնղոլիա) հետ, ինչպես նաև Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ) 1/16 եզրափակչում կհանդիպի Գերգելի Սանդոր Քիսսի հետ (Հունգարիա): Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կստանան այն ըմբիշները, ովքեր դուրս կգան եզրափակիչ:

Տվյալ պահին հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---