Սիրիայում խորհրդարանական ընտրությունների նախօրեին հանրահավաքներ են անցկացվել հօգուտ նախագահի

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների նախօրեին հանրահավաքներ են անցկացվել հօգուտ նախագահի

PanARMENIAN.Net - Սիրիայում խորհրդարանական ընտրությունների նախօրեին հանրահավաքներ են անցկացվել հօգուտ նախագահի և Բաշար Ասադի կողմից ներկայացված բարեփոխումների ծրագրի:

Մինչ այդ Սիրիայի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները:

Ընդդիմությունը ընտրությունները կոչել է պարոդիա և հայտարարել, այսպես կոչված, «այլընտրանքային» խորհրդարանի ձևավորման մասին:

Խորհրդարանական ընտրությունների բոյկոտման մասին հայտարարել են նաև արտաքսված սիրիացի ընդդիմադիրները:

Մայիսի 7-ին Սիրիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: 50 տարվա ընթացքում առաջին անգամ դրանք կանցկացվեն բազմակուսակցական սկզբունքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---