Թեհրանը հուսով են, որ Օլանդը կուղղի Սարկոզիի սխալները

Թեհրանը հուսով են, որ Օլանդը կուղղի Սարկոզիի սխալները

PanARMENIAN.Net - ԻԻՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունը կուղորդվի ավելի վաղ թույլ տված սխալներն ուղղելուն:«Իրանի և Ֆրանսիայի պատմական փոխհարաբերությունները լավ նախադրյալներ են ստեղծում լայն համագործակցության համար և կարելի է հուսալ, որ այդ պատմության նոր շրջանում մենք ավելի ադեկվատ կօգտագործենք առկա պոտենցիալները»,- ասել է Մեհմանփարասթը:

Նա նաև նշել է, որ Սարկոզիի վարկանիշը կտրուկ նվազել է տարբեր միջազգային հարցերում Վաշինգտոնի ցանկություններից նրա քաղաքական ընթացքի կախվածության պատճառով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---