Ֆրանսիայի ԱԳՆ. Սիրիայում քվեարկության պայմանները նման են ցավալի զավեշտի

Ֆրանսիայի ԱԳՆ. Սիրիայում քվեարկության պայմանները նման են ցավալի զավեշտի

PanARMENIAN.Net - Պաշտոնական Փարիզը կարծում է, որ Սիրիայում ընտրությունների անցկացումը զավեշտ է: Ֆրանսիայի ԱԳՆ-ն կարծում է, որ իրական ընտրությունները այնտեղ կարող են անցկացվել միայն Քոֆի Աննանի ծրագրի հիման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նման հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն:

Երկուշաբթի Սիրիայում սկսվել են 50 տարվա ընթացքում խորհրդարանական առաջին ժողովրդավարական ընտրությունները` բազմակուսակցական սկզբունքով:

Սիրիական իշխանությունները խոստանում են անել ամեն բան, որ այս ընտրությունենրն անցնեն «ազատ, արդար և թափանցիկ»: Ընդդիմությունն էլ կարծում է, որ 14 ամիս տևող հուզումների և բռնությունների մթնոլորտում ազատ ընտրությունների անցկացումն անհնար է:

ՄԱԿ-ի տվյալներով, երկրում բախումների արդյունքում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---