Ֆլեմինգ Սերիցլև. Pro արտոնագիր ստացած մարզիչները կկարողանան աշխատել ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրներում

Ֆլեմինգ Սերիցլև. Pro արտոնագիր ստացած մարզիչները կկարողանան աշխատել ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրներում

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող մարզչական բարձրագույն Pro արտոնագրի դասընթացի ղեկավարն է, նշել է, որ մարզիչները, ովքեր արժանանում են Pro արտոնագրի, հնարավորություն են ստանում ամենաբարձր մակարդակով աշխատելու ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրներում:

«Այս դասընթացին իրավունք ունեն մասնակցել միայն այն մարզիչները, ովքեր առնվազն մարզչական A կարգի արտոնագիր ունեն եւ զբաղեցնում են գլխավոր մարզչի պարտականությունները կամ մոտ են դրան: Սա չափանիշ է, որ պետք է պահպանվի:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել անցկացնելու Pro արտոնագրի դասընթացը, քանի որ ՈՒԵՖԱ-ն շատ գոհ է եղել այն արդյունքներից, որոնցով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացրել է մարզչական A արտոնագիրը ստանալու դասընթացը: Դրանից հետո է միայն իրավունք տրվել անցկացնելու Pro-ի դասընթաց»,- Սերիցլևի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նա նշել է, որ Հայաստանն ունի շատ լավ Ֆուտբոլի ակադեմիա, որը չափազանց հարմար ենթակառուցվածք է մարզչական դասընթացներ անցկացնելու համար:

«Դասախոսություններն անցկացվելու են յուրաքանչյուր ամիս երկուսից երեք օր, քանի որ այս դասընթացում ընդգրկված է 12 գլխավոր մարզիչ: Այս տարվա եւ 2013-ի ամռանը լինելու են նաեւ մեկշաբաթյա դասեր: Այս ամռանը մենք նաեւ մեկնելու ենք Լեհաստան, որտեղ դիտելու ենք Եվրոպայի առաջնության երկու խմբերի հանդիումները: Մենք 11 oր շարունակ կհետեւենք հանդիպումներին և երբ վերադառնանք Հայաստան, կվերլուծենք այն ամենը ինչ տեսել ենք՝ խաղերը, թիմերը, առանձին ֆուտբոլիստների: Նախատեսվում է նաև 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին երկու խմբով` վեցական մարզչով մեկնել հավանաբար Անգլիա եւ հետեւել պրեմիեր լիգայի խաղերին»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---