6-րդ տուրի հետաձգված “Իմպուլս”- “Ուլիս” հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով

6-րդ տուրի հետաձգված “Իմպուլս”- “Ուլիս” հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին կայացել է Հայաստանի բարձրագույն խմբի 6-րդ տուրի հետաձգված “Իմպուլս”- “Ուլիս” հանդիպումը:

Առաջին խաղակեսն ավարտվել է գոլազուրկ` 0:0 հաշվով: Իսկ 2-րդ կեսի ընթացքում “Իմպուլսի” ֆոտբոլիստները վաստակել են 11-մետրանոց, որն անվրեպ է իրացրել Նորայր Գյոզալյանը:

6-րդ տուրի մյուս հետաձգված` “Գանձասար”- “Շիրակ” հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:

Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը գլխավորում է “Միկան”, որն ունի 13 միավոր: “Իմպուլսը” 12 միավորով բարձրացել է 2-րդ հորիզոնական, իսկ “Գանձասարը” 10 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---