ՀՈՒԼԻՍԻ ՍԿԶԲԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին Փարիզում նախատեսվում Է Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի աղբյուրները, հայտարարել Է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը` Բաքվում Ֆրանսիայի դեսպան Շանտալ Պուարեի հետ հանդիպմանը: Ալեսքերովի խոսքերով` պաշտոնական Բաքուն դրական Է վերաբերվում նախաձեռնությանը, որը ենթադրում Է մտքերի փոխանակում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վերաբերյալ` համագործակցության զարգացման ճանապարհով: Իր հերթին Շ. Պուարեն նշել Է Ֆրանսիայի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ու նման նախաձեռնություների շարունակման առնչությամբ, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանի երկրների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---