«Երկիր». Արամ Սարգսյանն այսօր պաշտոնապես կհայտարարի, որ վայր է դնելու մանդատը

«Երկիր». Արամ Սարգսյանն այսօր պաշտոնապես կհայտարարի, որ վայր է դնելու մանդատը

PanARMENIAN.Net - «Երկիր» օրաթերթը գրում է, որ այսօր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում տեղի կունենա կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ասուլիսը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Արամ Սարգսյանը պաշտոնապես կհայտարարի, որ վայր է դնելու մանդատը: «Հիշեցնենք, որ այս մասին խոսակցություններ վաղուց կային: Չի բացառվում նաև, որ Արամ Սարգսյանը դուրս գա ՀԱԿ-ից»,- գրում է թերթը: Սարգսյանի հետ կապվել «Երկրին» չի հաջողվել. նա չի պատասխանում թերթի հեռախոսազանգերին: «Նշենք նաև, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ մանդատից պատրաստվում է հրաժարվել նաև Ստեփան Դեմիրճյանը»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---