Facebook-ը մայիսի 15-ին կավարտի IPO շրջանակներում բաժնետոմսերի գնման հայտերի ընդունումը

Facebook-ը մայիսի 15-ին կավարտի IPO շրջանակներում բաժնետոմսերի գնման հայտերի ընդունումը

PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը կավարտի IPO շրջանակներում բաժնետոմսերի գնման հայտերի ընդունումը 2012-ի մայիսի 15-ին՝ երկու ավելի շուտ, քան ի սկզբանե պլանավորված էր, հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով անանուն աղբյուրը:

Հայտերի ընդունումը դադարեցնելը նշանակում է, որ արժեթղթերի պահանջարկը զգալիորեն գերազանցել է առաջարակը: Բաժնետոմսերի արժեքը կհայտարարվի մայիսի 18-ին: Սպասվում է, որ մեկ բաժնետոմսի արժեքը կկազմի 28-35 դոլար: Facebook-ի Road show-ն (հանդիպումների շարք առավել գրավիչ ներդրողների հետ ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրություն խթանելու համար) կտևի մինչև 2012-ի մայիսի 20-ը, դրա շրջանակներում Facebook-ի ղեկավարությունը կփորձի ներդրողներին համոզել հեռանկարային ներդրում կատարել ընկերության մեջ:

NASDAQ բորսայում Facebook-ի արժեթղթերի տեղակայման անդերռայտերներ են դարձել մի շարք խոշոր ամերիկյան բանկեր:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ Facebook Inc.-ը կարող է ստանալ 10,6 մլրդ դոլար IPO շրջանակներում: Այսպիսով, Facebook Inc.-ը գնահատել է իրեն 100 մլրդ դոլար: Facebook Inc.-ի բաժնետոմսերի առք և վաճառքը կսկսվի 2012-ի մայիսի 18-ին: Ընկերության բաժնետոմսերի լիստինգը կիրականացվի ամերիկյան NASDAQ բորսայում, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---