ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՐԿԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՎ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԲԱՔՈՒ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է Բաքվում ընդունել հայ զինվորականների պատվիրակությանը ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Նրա կարծիքով` «երկու-երեք հայերի պատճառով չարժե հարաբերություններ փչացնել ՆԱՏՕ-ի հետ», նշելով, որ հայերի մասնակցությունը կոնֆերանսին` այն կազմակերպողների պայմաններից մեկն է: «Մենք հասկանում ենք Ադրբեջանի հասարակության բացասական վերաբերմունքը հայ զինվորականների Բաքու ժամանման հանդեպ, սակայն պետք չէ ուռճացնել այդ իրադարձությունը»,- ասել է Ա.Ազիմովը: Նշենք, որ զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը կկայանա Բաքվում հունիսի 22-ին: Հիշեցնենք նաեւ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը իրազեկ է պահել հայկական կողմին, որ հունիսի 16-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունում նրանք կարող են ստանալ Բաքու մուտք գործելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ընդսմին, ըստ «Ռեգնում»-ի` Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունում առայժմ ոչինչ չգիտեն Երեւանից զինվորականների ժամանման մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---