Ինդոնեզիայում վթարի ենթարկված ռուսական ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է

Ինդոնեզիայում վթարի ենթարկված ռուսական ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում Superjet-100 ինքնաթիռի վթարի վայրում աշխատող որոնողական խումբը հայտաբերել է ինքնաթիռի «սև արկղը»:

Այս մասին հաղորդում է lenta.ru-ն` հղելով օպերացիայի ղեկավարներից մեկին: Անվտանգության ազգային կոմիտեի մասնագետները հաստատել են, որ երեկ գտնված առարկան իսկապես վթարված ինքնաթիռի «սև արկղն» է:

Sukhoi Superjet-100-ը վթարի է ենթարկվել մայիսի 9-ին` ցուցադրական թռիչք իրականացնելիս: Ինքնաթիռում եղել է 45 մարդ, այդ թվում` 8 ռուս, որոնք բոլորն էլ մահացել են:

Ինքնաթիռի վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը բախվել է սարին` վատ տեսանելիության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---